820 դիտում
16:40 24-02-2014
Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ
Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա գործունեության քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի ղեկավար աշխատողների և մասնագետների:
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն կազմակերպելու համար, նախարարը հանձնարարել է ծառայություն իրականացնող մարմինին՝
-հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել նրանց աշխատանքային ծավալների , պարտականությունների և պատասխանատվության մեջ,
-ապահովել կանխարգելիչ պատվաստումների ու նմուշառումների իրականացումը համաձայն ժամանակացույցի՝ բացառելով անասնագլխաքանակի դուրս մնալը,
-առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը:
Ոլորտը համակարգող փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է ՝ աշխատանքները հնարավորինս ակտիվացնելու համար, խորհրդակցություններ անցկացնել բոլոր մարզերում և համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին:
Նմանատիպ նյութեր
6314 դիտում
22:41 06-06-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ
Այս բաժնից
1018 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1594 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1042 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին