3543 դիտում
16:37 09-06-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սաուլյուս Յակիմավիչյուսի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է գյուղատնտեսության ոլորտին ծանոթանալու համար:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Լիտվայի հետ ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում:
«Վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման համար և նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ», - նշել է նախարարը:
Պատվիրակության ղեկավար Սաուլյուս Յակիմավիչյուսն իր հերթին նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության զարգացմամբ և ոլորտի տարբեր ճյուղերում փորձի փոխանակմամբ:
Երկկողմ փոխգործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պատվիրակության անդամներին ուսումնասիրել համատեղ ընկերություններ հիմնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2016 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:
Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունը ագրարային ոլորտում և ընթացիկ տարում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, անասնաբուծության ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն անասնաբուծական ֆերմաների կառավարման և կենդանիների բուծման հարցերում:
Բացի այդ, հայկական կողմին աջակցություն կցուցաբերվի ձկնաբուծության կառավարումը բարելավելու ուղղությամբ: Այդ նպատակով կներկայացվի Լիտվայի փորձը ձկների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ձկան արժեքավոր տեսակների բուծման գործում, որոնք հիմնականում աճեցվում են փակ ցիկլի ջրային համակարգերում:
Փաստաթղթով նախատեսվում է խորհրդատվության և մեթոդոլոգիական աջակցության տրամադրում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում, ինչպես նաև համագործակցության ընդլայնում Լիտվայի և Հայաստանի խորհրդատվական ծառայությունների միջև:
Վերը նշված գործողությունների իրականացման ընթացքում գործողությունների պլանն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կկազմակերպվեն հայ և լիտվացի մասնագետների փոխայցելություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է պատվիրակության ղեկավարին իր լիտվացի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Նմանատիպ նյութեր
1950 դիտում
20:02 24-05-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը
981 դիտում
17:06 26-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր