«Շալկե 04»-ի մարզական տնօրեն Հորստ Հելդտը հայտարարել է, որ գելզենկիրխենյան ակումբը մտադիր է լուրջ ճակատամարտ տալ Մադրիդի «Ռեալ»-ին: Նշենք, որ «Շալկե»-ն և «Ռեալ»-ը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Առաջին խաղը կայանալու է փետրվարի 26-ին` Գելզենկիրխենում:
« Մենք «Ռեալ»-ի հետ մարզաշաիկներ փոխանակելու համար չենք հանդիպելու: Հավանաբար մեզ կհաջողվի փոքր հրաշք գործել: «Շալկե 04»-ը չի վախենում իսպանական ակումբից: Եկել է սենսացիայի ժամանակը»,-ընդգծել է Հելդտը: