«Արսենալ»-ը Դրաքսլերի համար մեծ գումար էր առաջարկում. Հելդտ
                        «Շալկե 04»-ի մարզական տնօրեն Հորստ Հելդտը հաստատել է այն տեղեկությունները, ըստ որոնց «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էր ձեռք բ երել թիմի  կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին:  Հելդտը նաև հերքել է այն խոսակցությունները, որ «Բավարիա»-ն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կապ է հաստատել իրենց հետ:
« «Արսենալ»-ը Դրաքսլերին ձեռք բերելու համար մեծ գումար էր առաջարկում մեզ, սակայն մենք համարեցինք,  որ  դա  քիչ է:  Ինչ վերաբերվում է «Բավարիա»-ին, ապա նրանցից ոչ մեկը մեզ հետ կապ չի հաստատել»,-ասել է Հելդտը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

