211652_close_icon
views-count2038 դիտում article-date 14:51 24-02-2014

Դավիթը չի կարողանում դպրոց գնալ ցավերի պատճառով, ծնողները AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց

Դավիթ Մակոյանի մոտ հայտնաբերվել է «Յուվենիլ իդիոպատիկ արտրիտ» հիվանդություն: Մոտ 5 տարի է՝ երեխան բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում, սակայն կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, որոնց ազդեցությունը օրեցօր նվազում է: Երեխան ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում, որը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: թողնում է անդառնալի հետևանքներ: Դավիթը սովորում էր Երևանի թիվ 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, սակայն ցավերի պատճառով, թողեց ուսումը՝ լավացման դեպքում վերադառնալու ակնկալիքով: Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է AKTEMRA դեղամիջոցը, որի մեկ սրվակը 380,000 դրամ արժե: Դավիթի ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց՝ AKTEMRA դեղամիջոցի ձեռքբերման հարցում օգնության խնդրանքով: Դավիթի մոր՝ Գոհար Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +37496 61-14-17: HSBC բանկում բացված է հաշվեհամար` 005-003504-001 AMD (ստացող` Գոհար Դանիելյան): «Հույս» կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարձագանքեն հիվանդ երեխային օգնելու մեր խնդրանքին: Հավատում ենք, որ Ձեր օգնությամբ Դավիթը կրկին կապրի լիարժեք առողջ կյանքով և կիրագործի իր բոլոր երազանքները:

Նմանատիպ նյութեր