211652_close_icon
views-count14166 դիտում article-date 10:44 24-02-2014

Կենտրոնի դատարանը կալանավորել է նախկին ոստիկանապետին

Փետրվարի 21-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի դատավարությամբ տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Վարդենիսի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանի նկատմամբ: Դատավոր Գ. Պողոսյանը, դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը, և Կ. Մելիքյանը, ով, ըստ տեղեկությունների, կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, վերցվել է երկամսյա կալանքի: Ի դեպ, ֆոտոլրագրողի տեղեկություներով, Գ. Պողոսյանը ճանաչվել է 2013 թվականի Երևան քաղաքում քրեական գործերը քննող լավագույն դատավոր:

Նմանատիպ նյութեր