211652_close_icon
views-count42398 դիտում article-date 19:16 22-02-2016

Էջմիածնի նախկին քաղաքապետի օբյեկտում հայտնաբերված մի ամբողջ զինանոցի համար դատարանը կալանավորել է «Ռեմբո»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ավետիք Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ստեփան Ստեփանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննես Մելքոնյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Ս. Ստեփանյանը տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Ստեփանյանը նախկինում ապօրինի զենք-զինամթերք պահելու համար դատապարտված է եղել, իսկ ընկերական շրջապատում նրան ճանաչում են «Ռեմբո» մականվամբ: Վերջինս կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այն զինամթերքը, որը հայտնաբերվել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին պատկանող օբյեկտում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/19/77484/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել էին մի ամբողջ արսենալ: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հայտնաբերվածների մեջ էին հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր