211652_close_icon
views-count1410 դիտում article-date 23:39 22-02-2014

«Վոլֆսբուրգ»-ը հաղթեց «Բայեր»-ին և մոտեցավ առաջատարների խմբին. տեսանյութ

Բունդեսլիգայի 22-րդ տուրի կենտրոնական մրցավեճը կայացավ Վոլֆսբուրգում, ուր տեղի համանուն թիմը ընդունեց երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ին: Վերջին շրջանում լևերկուզենյան ակումբը գտնվում է խաղային ճգնաժամի մեջ, և վերոնշյալ խաղում այդ հանգամանքը ավելի ակնհայտ դարձավ: «Գայլերը» փայլուն հանդիպում անցկացրեցին 3:1 հաշվով պարտության մատնեցին Հյուպիայի սաներին: «Բայեր»-ը Բունդեսլիգայւմ իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Ինչ վերաբերվում է «Վոլֆսբուրգ»-ին, ապա Դիտեր Հեկինգի թիմը Բունդեսլիգայում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող մրցակիցների միավորների կորստից հետո «Վոլֆսբուրգ»-ը ընդհուպ մոտեցավ առաջատարների խմբին: 22 տուրից հետո «գայլերը» 39 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը և երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ին արդեն զիջում են 4 միավորով: «Վոլֆսբուրգ» - «Բայեր»`3:1 Գոլեր` Բաս Դոստ 13', Լուիս Գուստավո 58', Ռոդրիգես 73' – Սեմ 45'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր