211652_close_icon
views-count10743 դիտում article-date 01:08 03-03-2016

Գերմանիա. «Բորուսիան» հաղթեց և մոտեցավ սենսացիոն պարտություն կրած «Բավարիային». տեսանյութ

Խելահեղ իրադարձություններ տեղի ունեցան Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում: Դորտմունդի «Բորուսիան» բավական վստահ արտագնա հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ` 2:0: Թեպետ դորտմունդցիները խաղում էին առանց մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանի, սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստները պակաս արդյունավետ չխաղացին. աչքի ընկան Ռամոսն ու Դուրմը: Մխիթարյանը խաղադաշտ մտավ 69-րդ րոպեին: Բայց ամենակարևորը իրադարձությունը տեղի ունեցավ Մյունխենում. առաջատարը` «Բավարիան», սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց «Մայնցից»` 1:2, ընդ որում, հյուրերը հաղթական գոլը խփեցին 86-րդ րոպեին: Սա նշանակում է, որ Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի համար ինտրիգը վերադառնում է. «Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 57 միավոր և 5 միավորի հասցրեց տարբերությունը «Բավարիայից»: Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունելու է «Բավարիային» և այդ խաղը արդեն չեմպիոնական ստատուսի կարգավիճակ կունենա: [b]Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր [/b]«Դարմշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:2 Ադրիան Ռամոս, 38, Էրիկ Դուրմ, 53 «Բավարիա» - «Մայնց»՝ 1:2 Արյեն Ռոբեն, 64 - Հայրո Սամպերիո, 26, Ջոն Կորդոբա, 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր