2918 դիտում
22:00 22-02-2014
Զոռբայություն՝ վերից վար, վարից վեր
Նորություն ասած չենք լինի, եթե ասենք, որ ներկայումս շատ-շատերը առաջնորդվում են բացառապես մի սկզբունքով, որ կոչվում է «զոռբայություն»: Քանի որ որոշ մարդիկ իրենց անձնական փորձառությամբ հստակ համոզվեցին, որ այս երկրում իրենց բացարձակապես հարկավոր չէ ո՛չ կրթություն, ո՛չ ինտելեկտ, ո՛չ դաստիարակություն և, ընդհանրապես, ոչ մի բարոյական արժեք, որպեսզի կյանքում ունենան նյութական հաջողություններ (իսկ այլ հաջողությունը նրանց բնավ էլ հարկավոր չէ), հետևաբար այս փորձառությունը սկսել է լայն տարածում ունենալ: Այս տարածումը միայն հորիզոնական չէ, երբ մարդ տեսնում է, որ իր հարևանի կամ բարեկամի և կամ, որ ամենակարևորն է, թշնամու գործերը լավ են, որովհետև ամեն ինչ ունի, բացի բարոյականությունից: Տարածումը նաև կրում է ուղղահայց բնույթ, այսինքն` ժառանգորդվում է: Մարդիկ ոչ միայն տեսական գիտելիքներ են փոխանցում իրենց երեխային, այլ պրակտիկայի միջոցով հստակ հմտացնում են այս «արվեստում»:
«Զոռբաների» կարելի է հանդիպել ամենուր, և նրանք կարող են լինել ցանկացած տարիքի: Իսկ մեր հասարակության անկեղծ ինքնադրսևորման վայրերից մեկը հասարակական տրանսպորտն է. տրանսպորտին է մոտենում մի մանկահասակ աղջնակ (գեղեցիկ, կոկիկ, երբեմն՝ ականջակալներով…) և բարձրանում է ավտոբուս՝ հրմշտելով ու իր ճանապարհից հեռացնելով բոլորին, անկախ տարիքից և սեռից: Նույնն անում է մի ծերունազարդ կին, նույնը` մի տղա երեխա… «Զոռբաներն» անում են իրենց «զորբայությունը»՝ առանց, բնավ, կարիքից դրդված. պարտադիր չէ, որ դրա պահանջը զգացվի, այն արդեն բնավորության կայուն գիծ է: Եվ եթե առանց պատճառի նրանք դիմում են դրան, ապա ավելորդ է նշել, թե ի՛նչ կանեն, երբ իրոք զգան, որ հենց այն պահն է, որի ժամանակ պետք է դրսևորեն իրենց մեծահմտությունը:
Եվ սա այն նույն ժողովուրդն է, որի մի ամբողջ թաղամասն իր անկախության ձեռք բերելու առաջին տարիներին բավարարվում էր միայն մեկ տրոլեյբուսով: Միմյանց այնպես էին օգնում և «մի ոտքի տեղ տալիս», որ մեկ տրոլեյբուսը տեղափոխում էր իր նորմայից երեքից չորս անգամ ավելի: Ի՞նչ եղավ այս ժողովրդին:
Այս նույն ժողովրդի շատ մայրեր, երբ տեսնում են, թե իրենց երեխան «զոռբայություն» է անում, փոխանակ սաստելու, ասես հպարտանում են իրենց զավակի հմտությամբ և խոսքով կամ լռելյայն խրախուսում նրանց: Ուրեմն, պատրաստվե՛ք մարդիկ, մեզ փոխարինելու է մի սերունդ, որը բարձր ու համակողմանի կրթություն ունի՝ համակարգված ու մշակված մանկուց. նա «զորբա» է իր առաջին քայլերն անելու հետ սկսած:
Ո՞վ մեզ դարձրեց այդպիսին: Իշխանությո՞ւնը: Չի՛ բացառվում. հնարավոր է, որ ֆինանսատնտեսական վիճակը, գրագիտության չխրախուսվելը, և այլ՝ իշխանությունների թերացումների հետ առնչություն ունեցող երևույթներ ազդել են սրա վրա: Բայց մենք պե՛տք է կարողանանք չդառնալ այն, ինչ ուզում է (գիտակցված կամ չգիտակցված), որ մենք լինենք ամեն վատ, տգեղ ու «զոռբա» իշխանավոր:
Նյութապաշտ ու գռեհիկ ղեկավարն առանձնապես չի կարող հասկանալ (հասկանալուց էլ բան չի փոխվի), թե իր սխալ գործողություններն ինչ արդյունք կարող են ունենալ: Սակայն մենք` ժողովուրդս, որ հասկանում ենք այս ամենը, երբեք չպետք է տրվենք տգետ կառավարչի գործունեության արդյունքի ալիքին: Հետևե՛նք, նախ և առաջ, ինքներս մեզ:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
09:40 27-03-2015
Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում. ՀԺ
13049 դիտում
10:35 18-03-2020
Աշխարհը շուռ չի գա, Քոչարյանը բանտից չի փախչի, ՀՀԿ-ն ռևանշի չի հասնի, գետերը վարից վեր չեն հոսի․ «Առավոտ»
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ