211652_close_icon

Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում. ՀԺ

views-count3348 դիտում article-date 09:40 27-03-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ առավոտյան Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում: Երևանի քաղաքապետարանի զոդող բրիգադը կանգնում էր առանց բացառության՝ բոլոր դիտահորերի մոտ: Աշխատանքն իրականացնող մարդկանցից մեկից մեր թղթակիցը հետաքրքրվել է ինչի՞ համար են զոդում դիտահորերի կափարիչները, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե դրանք թուլացել են և երթևեկող մեքենաների համար անհարմարություններ են ստեղծում: Թերթի թղթակցի աչքից չի վրիպել, սակայն, որ զոդման աշխատանքներին հետևում են ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության վարչության ներկայացուցիչները: Արդյո՞ք սա ինչ-որ կոնկրետ սպառնալիքի հետևանք է, թե՞ պրոֆիլակտիկ միջոցառում՝ դժվար է ասել: Զոդող բանվորներից մեկը հավաստիացրել է, թե այդ դիտահորերում նախկինում էլ զոդման աշխատանքներ իրականացրել են, հիմա պարզապես ամրացնում են: Նշենք նաև, որ երևանցիները դիտահորերի զոդման աշխատանքների առաջին անգամ ականատես են եղել 2000-ականների սկզբին, երբ Երևան պետք է ժամաներ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ կարծես թե երեկ տեղի ունեցածը առաջին դեպքն է երբ նման զոդում տեղի է ունենում «ներհայաստանյան» նպատակներով»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր