211652_close_icon
views-count1361 դիտում article-date 16:00 22-02-2014

35-ամյա ազատամարտիկը դանակահարել է կնոջը զանգահարած տղամարդուն

35-ամյա Պատվական Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Լեոյի փող. 7 հասցեի մոտ կնոջը զանգահարելու կապակցությամբ վիճաբանել է Արշակ Գրիգորյանի հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Պ.Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ. դատարանը հաշվի է առնում, որ նա համաձայնվեց մեղադրանքի հետ և զղջաց կատարած հանցանքի համար, նրա խնամքի տակ են գտնվում մինչև 14 տարեկան 2 երեխան, վատառողջ է՝ տառապում է «Երկրորդային նեյրոսենսոր ծանրալսություն՝ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդությամբ, արցախյան ազատամարտում «Արաբո» կամավորական ջոկատի մարտական գործողությունների ժամանակ մասնակցել է թիկունքային ծառայություններին։ Քննելով գործը՝ վճռել է Պատվական Հակոբյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Նմանատիպ նյութեր