Սոչի-2014. հայ դահուկավազորդների համար Օլիմպիադան ավարտված է
Հայ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ամենայն հավանականությամբ չեն մասնակցի Սոչիի ձմեռային Օլիմպիադայի դահուկավազքի վերջին` մասս-ստարտի մրցումներին, որը կայանալու է փետրվարի 23-ին:
SHAMSHYAN.COM-ին հայտնի է դարձել, որ հայ դահուկորդները ֆիզիկապես ի վիճակի չէն մասնակցել մրցումներին: Մրսածությունից և հարբուխից հետո Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը դեռ լիովին չեն ապաքինվել և վաղվա մրցումներին նրանց մասնակցությունը մեծ հարցականի տակ է: