1165 դիտում
09:33 22-02-2014
Բարեփոխումների արդյունքում միջին կենսաթոշակը կազմելու է 40,400 դրամ․ 168 ժամ
«168 ժամ»֊ը գրում է․ «Եվ այսպես՝ կենսաթոշակային նոր համակարգին մասնակցում են 18-40 տարեկան քաղաքացիները։ Միջին տարիք վերցնենք 29 տարեկանը։
Միջին ամսական աշխատավարձը վերցնենք 2013թ. վերջի դրությամբ՝ միջին աշխատավարձի չափը՝ 151.000 ՀՀ դրամ, որը, նախատեսում ենք, ամենալավատեսական սցենարով տարեկան բարձրանալու է 5 տոկոսով, ինչպես եղել է վերջին տարիներին՝ համաձայն պաշտոնական վիճակագրության։
Կենսաթոշակային կյանքի տևողությունը, այսինքն՝ կենսաթոշակային տարիքից հետո սպասվող կյանքի միջին տևողությունն ընդունենք 11 տարի՝ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքը՝ 63 տարեկան, և կյանքի միջին տևողությունը՝ 74 տարի։
Գնաճի մակարդակի համար նույնպես վերցնենք լավատեսական ցուցանիշը՝ վերջին տարիների միջին գնաճի չափով՝ 6 տոկոս։
Այդ 34 տարիների ընթացքում փոխանցվելու է 15,4 մլն դրամ, որից 7 մլն դրամը՝ պետության կողմից, 8.4 մլն դրամը՝ քաղաքացու կողմից։
Այդ 15,4 մլն դրամն ապահովելու է 16,1 մլն դրամ եկամուտ՝ արդյունքում կուտակելով 31,5 մլն դրամ, որն էլ բաժանվելու է՝ որպես կենսաթոշակ։ Ամսական միջին կենսաթոշակը կազմելու է 309,000 դրամ, որի ներկա արժեքը կազմում է 40,400 դրամ։
Սա նշանակում է, որ կենսաթոշակային տարիքի անցնելու ժամանակ 309 հազար դրամն իր գնողունակությամբ հավասար է լինելու այսօրվա 40,400 դրամին՝ հաշվի առնելով գնաճը։ Այսինքն՝ բարեփոխումների արդյունքում միջին կենսաթոշակը ամենալավատեսական սցենարով կազմելու է 40,400 դրամ։
Ի դեպ, օրինակ՝ ընդամենը 1 տոկոս ավելի գնաճի դեպքում այն կկազմի 28,800 դրամ, կամ 1 տոկոս ցածր եկամտաբերության դեպքում միջին կենսաթոշակը կկազմի 32.900 դրամ, աշխատավարձի տարեկան 1 տոկոս ցածր աճի դեպքում էլ՝ 34.700 դրամ։
Այսօր միջին կենսաթոշակը կազմում է 36.000 դրամ։ Այսինքն՝ այս ողջ բարեփոխումների արժեքը 4,400 դրամ է»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10273 դիտում
16:30 08-09-2017
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացավ 18 ամսվա կենսաթոշակը
12635 դիտում
19:03 12-09-2018
Կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ․ Մ․ Առաքելյան
Այս բաժնից
1408 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին