211652_close_icon

Ոսկու շուկայի ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը բարձրացվել են․ Ժողովուրդ

views-count1872 դիտում article-date 08:44 22-02-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը։ Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց։ Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։ Արդյունքում ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել։ Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը։ «Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձակալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով, որն էլ տնօրինությունը պարտադրում է ստորագրել։ Ավելին՝ այն վարձակալողներին ներկայացվում է առանց կնիքի, իսկ բնօրինակն էլ չեն տրամադրում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր