211652_close_icon
views-count1539 դիտում article-date 09:27 03-10-2014

Ոսկու շուկայի սեփականատերը սեղանիկները ջարդուխուրդ անելով ուզում էր առևտրականներին «խելքի բերել». Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսում սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր: «Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առևտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը` որոշելով, որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար: Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող (այդ մասին նա երեկ ասել էր մեր թղթակցին) «դուքյանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել` շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր