211652_close_icon
views-count1004 դիտում article-date 16:06 21-02-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նրա դեսպանական առաքելության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի կխորանան, կզարգանա միջխորհրդարանական փոխգործակցությունը, կակտիվանան առեւտրատնտեսական կապերը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են` ԱԺ նախագահը նշեց, որ կան մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար: Հայ-լատվիական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը: Լատվիայի Հանրապետության դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ արձանագրելով ձեռքբերումները՝ տիկին Գավելեն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Նմանատիպ նյութեր