1723 դիտում
10:03 20-02-2014
ՊԵԿ-ը տուգանել է էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ « ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել:
Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Բայց սա միակ դեպքը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նույն Տարասյանը նույն օրը ևս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով:
Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել, Էմիլ Տարասյանը զարմացավ. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիեներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած