1506 դիտում
08:37 20-02-2014
Հնդկական արտադրության դեղահաբերը ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
«Ժողովուրդը» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլև, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների։
ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ։ Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին՝ ԱՆ-ից հերքեցին նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը՝ ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
09:41 24-04-2014
Էժան ինսուլինը լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
1576 դիտում
13:19 16-05-2014
Ինչ որակ ունի շաքարային դիաբետով հիվանդներին պետության կողմից տրվող ինսուլինը. Սուր անկյուն. տեսանյութ
1378 դիտում
08:39 02-12-2014
Շաքարային դիաբետով հիվանդները դժգոհ են դեղի որակից. Հարթակ
Այս բաժնից
1159 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1462 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ