211652_close_icon
views-count1236 դիտում article-date 19:43 19-02-2014

Վերանորոգման համար տարեկան նախատեսված գումարները հիմնականում չեն բավարարում. ՀՀ գյուղնախարարություն

ՀՀ գյուղնախարարությունն ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հայտարարել է. Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր: Յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնումների պլանում նախատեսվում է 1000 պետհամարանիշ, միևնույն ժամանակ պլանավորվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում նախարարության ՄԺԾԾ հայտերում, որի նպատակն է գյուղտեխնիկայի հաշվառման և նախկին Խորհրդային պետհամարանիշների (АХ և АФ սերիաներ) փոխարինման համար: Պետհամարանիշի ձեռքբերման քանակները պլանավորվում են նախորդ տարվա փաստացի և տվյալ տարվա կանխատեսումներից ելնելով: 2013 թվականին պետհամարանիշների իրացումը կազմել է 980 հատ: Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ լրատվանիջոցում նշված համարանիշները, ոչ թե նախարարության ավտոմեքենաների համար էր նախատեսված, այլ՝ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղտեխնիկայի (տրակտորներ, կոմբայններ, կցասայլակներ և այլ գյուղտեխնիկաներ) յուրաքանչյուր միավոր տեխնիկայի համար երկու համարանիշ: Նախարարության 2014 թվականի գնումների պլանով նախատեսված է նաև թվով 12 հատ 60.0 հազ. դրամանոց և թվով 16 հատ 40.0 հազ. դրամանոց անվադողեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1360.0 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ մեկ մեքենայի համար անհրաժեշտ է 4 անվադող, ուստի քանակային առումով գնումների պլանով նախատեսված ընդհանուր քանակը բավարարում է թվով 7 մեքենայի, այն դեպքում, երբ նախարարության ավտոմեքենաների թվաքանակը թվով 20 է: Նախարարության ավտոմեքենաների շահագործումը հաճախակի իրականացվում է ՀՀ մարզերում և վերանորոգման համար տարեկան նախատեսված գումարները հիմնականում չեն բավարարում: [i]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/i]

Նմանատիպ նյութեր