ԵՄ֊ը կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը «Մայդանի» վիրավորներին բուժօգնություն տրամադրել
Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչությունը կոչ է արել իշխանություններին Կիևի կենտրոնում ընդդիրմադիր վիրավորներին օգնության ցուցաբերման համար բուժանձնակազմին ազատ ելումուտի հնարավորութուն տալ։
«Ստացված տվյալների համաձայն, ներկայումս Կիևի կենտրոնում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Դա խոչընդոտ է բժշկական օգնության ցուցաբերման համար։ Բժշկական օգնություն ստանալը մարդու իրավունքների սահմաններում է։ Շատ կարևոր է դադարեցնել բախումները, քանզի դրանք խանգարում են բուժօգնությանը։ Անհապաղ պետք է դադարեցնել ընդհարումները»,֊ հայտնել է Ուկրաինայում ԵՄ ներայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին։