Բակո Սահակյանը ՀՀ Գրողների միության նախագահի հետ քննարկել է Արցախում գրականության զարգացմանն առնչվող հարցեր
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: