211652_close_icon
views-count3777 դիտում article-date 10:08 19-02-2014

Սամվել Ալեքսանյանը կռվել է Մեղրիում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ «Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի՝ ռազմական գործողություններին մասնակցած լինել-չլինելու հարցին, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել է. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց նա 1993թ. Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ»։ «ՉԻ»- Առաքել Մովսիսյանի խոսքերը կասկածի ենթարկելու հիմքեր, բնականաբար, չունենք։ Մանավանդ որ 1993-ին Հայաստան շաքարավազ էր ներկրվում Իրանից, հայ-իրանական սահմանային միակ անցակետն էլ Մեղրիում էր։ Շաքարավազ ներկրելն էր այն տարիներին խաղուպար չէր՝ հաճախ էր կռիվ-բան լինում («ռաստամոժկի մոմենտով», քաշի հարցով, մրցակիցներին «տփել-լարելու» պահով և այլն)։ Այնպես որ, կասկած չկա 1993-ին Սամվել Ալեքսանյանը հաստատ եղել է Մեղրիում և կռվել է։ Շմայսը հո չի կոնկրետացնում, թե ում դեմ է կռվել։ Կարևորը կռվելու փաստն է։ Իսկ մարտական սխրանքների մասին չի խոսում՝ բացառապես համեստության պատճառով։ Համ էլ ռազմական գաղտնիքները չբացահայտելու հարց կա։ Նոր պատերազմի հավանականությունը մեծ է, և չի բացառվում, որ անվանի երկրապահը հիմա էլ Փոթիի նավահանգստի մատույցներում կռվի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր