Արագածոտնի մարզի՝ ժողովրդին հայտնի Արայի ամառանոցներ տանող մոտ 4 կմ-անոց ճանապարհը հաղթահարելու համար շտապօգնության և հրշեջ մեքենաներին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ. հարյուրավոր բնակիչներ հույսով սպասում են, որ ճանապարհն ասֆալտապատվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ներկայացրել է հարյուրավոր բնակիչների և վարորդների խնդրանք-պահանջը, որպեսզի կառավարությունը եթե չի հիմնանորոգում, գոնե ասֆալտապատի Արայի ամառանոցներ տանող մոտ 4-5 կիլոմետր անբարեկարգ ճանապարհը։ Ճանապարհ, որի փոսերի, այդ թվում՝ «մարդաբոյ», պատճառով եղել են դեպքեր, որ շտապօգնության և հրշեջ մեքենաները դժվարությամբ են հասել կանչի վայր, իսկ այդ ճանապարհին անընդհատ վարորդները, ովքեր պարտաճանաչ գույքահարկ են վճարում, կոտրում են ավտոմեքենաների անվահեծանները, թափարգելները, պայթում են անվադողերը։
Բնակիչներն անձամբ խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, դարձյալ դիմել են վարչապետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի իրենց փրկեն այդ պատուհաս ճանապարհից։
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ամիսներ առաջ SHAMSHYAN.com-ի հրապարակումներից հետո Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը որոշ չափով աշխատանքներ էր իրականացրել, հողային շերտով լցվել էին փոսերը, բայց հիմա արդեն երբ անձրևում է եղանակը, այդ փոսերը նորից են առաջանում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ, որի իրավասության մեջ է մտնում ճանապարհի կամ ասֆալտապատումը, կամ հիմնանորոգումը, քննարկել են, նույնիսկ երկու անգամ այցելել են Արայի ամառանոցներ՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու համար, ու Դ. Խուդաթյանը պատրաստվում է նշված ճանապարհի հիմնանորոգումը ներառել 2027 թվականին Արագածոտնի մարզում հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել էր Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել այդ բնակավայրերում ապրողների և նշված ճանապարհով երթևեկող վարորդների կողմից, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել էին, որ վերջապես ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ճանապարհը հիմնանորոգվում էր, այլ ոչ թե կատարվում էին փոսալցման աշխատանքներ։
Հուլիսի 26-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արայի ամառանոցների հարյուրավոր բնակիչներ հույսով և հավատով սպասել էին, որ իրենց ճանապարհը, որը մոտ 4-5 կմ էր, նույնպես կհիմնանորոգվեր, և իրենք կփրկվեին ոչ միայն փոշուց, այլև անձրևային եղանակի ցեխից, ձմռանն էլ՝ մերկասառույց ճանապարհից, և, որ ամենակարևորն էր, երբ ամառանոցներում հիվանդի համար կանչ տային, շտապօգնությունը բուժառուին կհասներ շատ արագ, արտակարգ իրավիճակների դեպքում էլ՝ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «30-40 տարի է այս ճանապարհը որակյալ ասֆալտի երես չի տեսել։ Հիմա, երբ տեսնում ենք, թե կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում Հայաստանում, վերջերս նաև մեր և Կոտայքի մարզում, ուզում ենք խնդրանքով դիմել, թեպետ շատ ենք դիմել, որպեսզի մեր ճանապարհն էլ, որը հազիվ 5 կմ է, հիմնանորոգեն։
Հաստատ այդ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում գյուղում, Արայի ամառանոցներում, շարժն էլ ավելի կավելանա։ Խնդրում ենք, որպեսզի մեր հարյուրավոր բնակիչների պահանջը կառավարությունը չանտեսի։ Ճիշտ է, անցյալ տարի խորդուբորդ որոշ հատվածներում մարդաբոյ փոսերը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը կարգի բերեց, բայց մի թեթև անձրևից նորից այդ փոսերն էլ ավելի են խորանում ու ավելանում, դրա համար դիմում ենք վարչապետ Ն. Փաշինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ մեր խնդրանքը կյանքի կոչելու համար»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։