Աֆղանստանի հարավարևելյան մասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 մարդ է մահացել, 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Բոհդի» գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնում։ Սարքը տեղադրված է եղել ջրահոսի մեջ։
Միջադեպի կապակցությամբ ոստկանությունում հետաքննություն է ընթանում։
Կատարվածի համար դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։