211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ

views-count1608 դիտում article-date 18:27 18-02-2014
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձան նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի ու ԱԺ սոցիալական հարցերի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում՝ բարձրացված հարցերին անդրադառնալու, անհրաժեշտության դեպքում նաեւ օրենսդրական լուծումներ տալու համար:

Նմանատիպ նյութեր