211652_close_icon
views-count1773 դիտում article-date 16:54 21-08-2014

ԵԿՄ-ի ուխտագնացությունը մեկնարկեց. այն սկիզբ է առել, երբ Մանվել Գրիգորյանի մայրը զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց ուղեկցությամբ մեկնեց պատերազմական առաջնագիծ

Մեկնարկել է ԵԿՄ ավանդական ուխտագնացությունն Արցախ: Օգոստոսի 22-ին արդեն ուխտագնացներին կմիանա ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԵԿՄ վարչությունից: Ուխտագնացները լինում են Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում, հանդիպում են սահմանի բնակչության հետ: Նրանք Արցախի բոլոր առաջին դասարանցիներին նվիրում են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Ի դեպ, ուրախալի է, որ վերջին տարիներին առաջին դասարան հաճախող արցախցիների թիվը տարեցտարի աճում է: Ուխտագնացությանը մասնակցում են պատերազմի մասնակիցներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, մտավորականներ, երգիչներ, երաժշտախմբեր: Պատվիրակությունները լինում են նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակ նահատակված քաջերի պատվին կանգնեցված խաչքարեր, հուշարձաններ: Ուխտագնացության հիմքը դրվել է դեռ 1993 թվականին, երբ Մանվել Գրիգորյանի մայրը, մի խումբ զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանաց ուղեկցությամբ, մեկնեց պատերազմական առաջնագիծ` իր հետ տանելով, հագուստ, սննդամթերք եւ ամենակարեւորը` մայրական օրհնություն: 2000 թվականից սկսած Արցախյան ուխտագնացությունները կազմակերպվում են օգոստոսի վերջին եւ ավարտվում են սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ Անկախության օրը: Ուխտագնացությունը նվիրվում է ոչ միայն Արցախի անկախությանն այլեւ գիտեկիքի օրվան, քանզի ԵԿՄ-ն առաջնորդվում է այն մտայնությամբ, որ այսօրվա պատանի սերունդն է վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանն ու պաշտպանված Արցախը: Ի դեպ, ուխտագնացությունը տարեցտարի ընդլայնել է աշխարհագրությունը: Հիմա արդեն ամենամյա ուխտագնացությունը սկսվում է մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` Արարատից: Այնուհետեւ ուխտագնացներն անցնում են ՀՀ բոլոր բնակավայրերով, իսկ Արցախում ավարտվում է ուխտագնացությունն, ու երկրապահներն արդեն սկսում են գալիք տարվա ուխտագնացության նախապատրաստությունը:

Նմանատիպ նյութեր