211652_close_icon
views-count7926 դիտում article-date 15:53 18-02-2014

Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ սպայի կոչում են ստացել. ֆոտոշարք

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների։ Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարարական ուժերի վարչությունների, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների 9 աշխատակցի: ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով «Անբասիր ծառայության համար. 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվեց 18 փրկարար ծառայող` ՓԾ օպերատիվ կառավարման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, փրկարարական ուժերի վարչություններից, Երևան քաղաքի փրկարարական վարչությունից, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչություններից: Շնորհավորելով մեդալներ և առաջին սպայական կոչումը ստացած աշխատակիցներին՝ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այս տարի ԱԻ նախարարությանը ՀՀ Նախագահի տված դրական գնահատականի մեջ մեծ է նաև նրանց ներդրումը. - Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում լավ ծառայության համար,- ասաց Ա. Երիցյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր