211652_close_icon

Որոշ ԱՊՊԱ-ների բացարձակ անգրագիտության հետևանքով քաղաքացիները սկսել են «նամակ գրել ռուսաց թագավորին»

views-count5457 դիտում article-date 15:44 17-02-2014
Արդեն մի քանի օր է՝ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի գլխավոր մուտքը «պաշարել են» մեծ թվով վարորդներ, ովքեր իրար հերթ չտալով՝ դիմումներ են գրում: Պատճառը որոշ ԱՊՊԱ գործակալությունների անբարեխիղճ աշխատանքն է և քաղաքացիների իրավունքներին տեր կանգնելու ոչ հետևողական լինելու հանգամանքը, քանի որ կան ավտոմեքնաների սեփականատերեր, ովքեր տարիներ առաջ վաճառել են իրենց տրանսպորտային միջոցը, սակայն ալարել են հետևողական լինել անվանափոխության հարցում ու հիմա ճանապարհային ոստիկանությունը ՃՈ պետ Արսեն Գալստյանի հանձնարարականով, իր հիմնական գործառույթը թողած, զբաղվում է քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելով: Այս խնդրին անդրադարձել է նաև «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ [url=https://shamshyan.com/hy/article/140217144654/]փետրվարի 16-[/url]ի իր թողարկման ընթացքում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր