Կոտրվածքներով հարուստ տարի՝ Վանաձորի համար. տեսանյութ
Վանաձորի բժշկական կենտրոնի վնասվածքաբաններն այս տարի ձմռանը ծանրաբեռնված են աշխատել: Բաժանմունքում տասից ավելի հիվանդներ դեռ բուժում են ստանում: Վնասվածքաբան Գևորգ Քարամյանի խոսքով` կոտրվածքների առումով տարին աննախադեպ էր Լոռու մարզկենտրոնի համար: Ցածր ջերմաստիճանը և սառցապատ փողոցները մարդկանց բերում էին ուղիղ վնասվածքաբանական բաժանմունք:
Վիճակագրություն առայժմ չկա, բայց բժիշկներն ասում են, որ 100-ից ավելի վանաձորցիների են օգնություն ցույց տվել: Առավել հաճախ հանդիպել են սրունքի, ազդրի, նախաբազկի ոսկորների կոտրվածքներով հիվանդներ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22676]armnewstv.am [/url]