211652_close_icon
views-count2110 դիտում article-date 15:18 27-07-2026

2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի թիմակիցները Իրանի դեսպանատան առաջ են։ Նրանք ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին նամակ են հանձնել։ Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց․

«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերություննրը։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Եվ այսօր 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը»:

Նմանատիպ նյութեր