3024 դիտում
12:19 15-02-2014
Ամբողջ աշխարհը ուզում է, բայց տվող չկա. Մանվել Գրիգորյան
«Բարո՛վ տեսանք»,-ԵԿՄ 10-րդ համագումարում այսպես սկսեց իր ելույթը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ մենք այնքան բան ունենք, որ ամբողջ աշխարհը ուզում է, բայց տվող չկա և խնդրեց հոտնկայս հարգել բոլոր այն տղաների հիշատակը, ովքեր համագումարին չեն մասնակցում՝ գլխավորությամբ սպարապետ Վազգեն Սարգսյանի: «Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր հերոսներ են ծնել»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը:
Խոսելով երկրապահի դերի եւ նշանակության մասին՝ ասաց. «Երկրապահ՝ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Իսկ երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր երկրի ողնաշարն է»,-ասաց Մ. Գրիգորյանը և ինչպես հաճախ է ասում, այս անգամ էլ ասաց, որ կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլեւ ձեռք բերածը պահպանելը:
«Մեր երեխան դպրոցից սկած պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի եւ ուր է գնալու՝ ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը »,-մեջբերեց ԵԿՄ նախագահը:
Նա, դիմելով ԵԿՄ-ականներին, ասաց, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենցից է կախված եւ, որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: «Գյուղ, որ կանգնի, գերան կկոտրի»,- ասաց Մանվել Գրիգորյանը եւ առաջարկեց համախմբված լուծել բոլոր խնդիրները:
Իսկ վերջում, դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Հարգելի Սերժ Ազատիչ, մենք հավատում եւ վստահոււմ ենք ձեզ»:
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
12:56 23-04-2021
Տունը չկա, հայրենիքը չկա, որդին չկա․․․ բայց կա կյանքը և պետք է օգնենք, որ այն շարունակվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayreniq.am
Այս բաժնից
805 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
817 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ
1477 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել