20761 դիտում
17:40 02-05-2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մինորա» մշակութային կենտրոնի 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 1-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մինորա» մշակութային կենտրոնի 20֊ամյակին նվիրված հոբելյանական համերգը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համերգին հրավիրված էին սիրված և ճանաչված երգիչներ,արտիստներ, մասնակցում էին Հանրապետության լավագույն պարային համույթներից շատերը, ովքեր 20 տարիների ընթացքում եղել են «Մինորա»-ի կողքին։
Հանդիսատեսի շարքերում կային հատուկ հյուրեր, ովքեր նույնպես իրենց ավանդն են ունեցել «Մինորա» մշակութային կենտրոնի զարգացման գործընթացում։ Հատուկ հյուրերից էին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, համերգային ծրագրին ներկա էին նաև Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամները և ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, ինչն ավելի պարտավորեցնող էր՝ ըստ համերգի կազմակերպիչների։
«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ Աբրահամյանը, ով շատերին հայտնի է Ռոլանդ Ռեյ անվամբ։ Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների և մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներին, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը։
«Մինորա»-ի փառատոններին մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաև սահմանամերձ գյուղերից, սակայն մշակութային կենտրոնի գործունեությունը չի սահմանափակվում ՀՀ սահմաններով, համագործակցում է մի շարք այլ երկրների հետ նույնպես և փառատոններին մասնակցում են նաև օտարերկրացիներ, ինչպես նաև «Մինորա»-ի շնորհիվ շատ հայ մասնակիցներ ներկայանում են այլ երկրներում կայանալիք փառատոններին և մրցույթներին։ 20-ամյա գործունեությունն այնքան բուռն է, որ կարելի է դեռ երկար ներկայացնել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 467+
467+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2083 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)