211652_close_icon
views-count10549 դիտում article-date 00:38 14-02-2014

Գյուղացիները արդարացիորեն բողոքում էին, որ վթարից հետո դատախազի BMW X5-ը չտեղափոխվեց տուգանային հրապարակ. (լրացված)

Երեկ` փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 32-ամյա Գուրգեն Պողոսյանի վարած BMW X5 մակնիշի 05 SV 100 համարանիշի և Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ 21-ամյա Կարեն Գալոյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 31 ՕՕ 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքված գյուղնացիներից մի քանի հոգի հայտնում էին, որ BMW X5 -ի վարորդը ներկայանում էր դատախազության աշխատակից և ուղորդում էր ճանապարհային ոստիկաններին: Դեպքի վայր ժամանած հետաքննիչի հանձնարարականով չգիտես ինչու տուգանային հրապարակ տեղափոխվեց միայն ГАЗ 3110-ը, իսկ BMW X5 -ի վարորդը, գյուղացիների պատմելով առանձնացավ ՃՈ աշխատակիցների հետ, որից հետո նրա ավտոմեքենան չտեղափոխվեց տուգանային հրապարակ, ինչը գյուղացիների մոտ զայրույթ առաջացրեց, որ եթե վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, ապա ինչու դատախազության աշխատակից ներկայացած անձի ավտոմեքենան չտեղափոխվեց տուգանային հրապարակ: *** 00:56 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի հանձնարարականով դատախազի BMW X5-ը նույնպես տեղափոխվեց տուգանային հրապարակ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր