211652_close_icon
views-count1117 դիտում article-date 14:13 13-02-2014

Ոստիկանները հայտնաբերել են նռնակներ, կրակող սարք և փամփուշտներ

Փետրվարի 11-ին, ժամը 14.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքում զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքի առաջին հարկում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի 31 և 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: *** Փետրվարի 11-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհի` Թալին քաղաքի խաչմերուկի մոտ գտնվող սպասասրահի հետնամասում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք և 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր