211652_close_icon
views-count26127 դիտում article-date 17:13 10-02-2015

Ճանապարհային ոստիկանները, մի քանի «Ճանշին»-ներ և «Գնթունիկ» սուպերմարկետի աշխատակիցները 80 կմ-անոց ճանապարհը մաքրում են մարդաբոյ ձյունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ կեսգիշերից Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ և Ապարանի, Էջմիածնի, Քուչակի, Արագածի «Ճանշին»-ի պատասխանատուների և բանվորական ուժի հետ ամեն անհրաժեշտ գործողություններն են կատարում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած-Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ ընկած ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները ճանշինականների հետ ոչ միայն հատուկ տեխնիկայով հեռացնում են ձյունը, այլև կատարում են ճանապարհի աղի և ավազի լցման աշխատանքներ: Նրանք օգնել են 3 տասնյակից ավելի վարորդների նրանց ավտոմեքենաները ճանապարհի անանցանելի հատվածներից դուրս բերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններին և ճանշինականներին Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածում օգնում են նաև Ապարանում գործող «Գնթունիկ» սուպերմարկետի ղեկավարությունն ու բանվորները, ովքեր իրենց հերթին նույնպես բահերով հեռացնում են ձյունը բեռնատար ավտոմեքենաների անիվների տակից, որպեսզի բեռնատարները, որոնց վարորդները հիմնականում վրացիներ են, կարողանան առանց խոչընդոտների երթևեկել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր