1587 դիտում
08:56 13-02-2014
Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է. ՄՄ անդամ Ղազախստանում «թենգեն»՝ ղազախական փողը, խոր դևալվացիա է ապրում ռուսական ռուբլուն զուգահեռ: Ինչպե՞ս է ղազախական «գործընթացները» մեկնաբանում ֆինանսների «հայր» Դավիթ Սարգսյանը: «Չէի ցանկանա մեկնաբանել,- ասաց նա,- մենք դեռ սպասում և հետևում ենք, թե ինչ զարգացումներ կլինեն ֆինանսական շուկայում, հիմա դժվար է որևէ բան ասել, որովհետև բոլոր զարգացող երկրներից էլ տեղի է ունենում կապիտալի մեծ արտահոսք՝ և Ղազախստանից, և Թուրքիայից, և Ռուսաստանից»:
Թուրքիան ասացիք, որ շեղե՞ք Մաքսային միությունից: «Ոչ, դրա համար չէ, այլ որ զարգացող երկրներից իսկապես տաք փողերը հոսում են դեպի զարգացած երկրներ»: Բա թող սառեցնեն՝ չհոսի: ««Տաքն ու հոսքը» մասնագիտական տերմիններ են. հոսքն էլ է պայմանավորված նրանով, որ զարգացած երկրներում տոկոսադրույքների բարձրացման սպասումներ կան»: Մի խոսքով, Մաքսային միությունը պայթյունի եզրին է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
16:27 10-12-2014
Գեղեցիկ սեռի իրավունքները խախտվում են դեռ չծնված. տեսանյութ
2555 դիտում
22:12 19-05-2015
Դեռ չծնված փոքրիկներին սիրող շներ. տեսանյութ
5983 դիտում
21:41 18-01-2015
Ինչ պետք է անել, երբ երեխան խեղդվում է. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
22:51 08-01-2025
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների․ Փաշինյան
1018 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
1324 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»