211652_close_icon
views-count1720 դիտում article-date 23:07 08-02-2023

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու  փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով  նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել  ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։
 

Նմանատիպ նյութեր