211652_close_icon
views-count1110 դիտում article-date 09:01 12-02-2014

Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվող նոր կուսակցությունը գրանցման հետ կապված խնդիրներ ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ»֊ը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը պաշտոնապես գրանցման հետ կապված խնդիրներ ունի։ Բանն այն է, որ պետռեգիստրը դեռևս չի գրանցել կուսակցությունը՝ պատճառաբանելով թե փաստաթղթերում թերություններ կան։ Լ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետռեգիստրում ինքը պարզել է, որ ամեն ինչ պատրաստ է. «Ուղղակի այնտեղ մի քանի բլանկային բաներ պետք է լրացնենք՝ վարչության տվյալներով անձնագրերով ստորագրություններով, որը մենք նախօրոք չէինք պատրաստել։ Մեկ-երկու օրվա ընթացքում կներկայացնենք պետռեգիստր»։ Պատգամավորը նշեց, որ հույս ունի, թե պետռեգիստրը դրանից հետո որևէ այլ խնդիր չի առաջացնի՝ կուսակցության գրանցման հետ կապված. «Ես կարծում եմ, որ իրավական ոչ մի հիմք չունեն կուսակցությունը չգրանցելու, եթե նման բան լինի, մենք էլ ունենք մեր քայլերը, որը կփորձենք անել»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր