211652_close_icon
views-count1065 դիտում article-date 12:45 11-02-2014

«Խիստ գաղտնի» խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին. Lorinews.am

Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը, սակայն դռնփակ է անցկացվում: [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/841-xist-gaxtni-xorhrdakcutyun-vanadzori-avaganu-nistin.html]Lorinews.am[/url]-ի փոխանցմամբ՝ նիստի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, նիստն սկսվելուց առաջ լրագրողներին դուրս են հրավիրել՝ պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է: Լրագրողների ներկայությանը կողմ են եղել միայն ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Խորեն Վարդանյանը: Դեռ երեկվանից, երբ լրագրողները «գաղտանզերծել» էին կայանալիք նիստը, քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն կեսգիշերին մոտ հայտնվեց հայտարարություն ավագանու տեղի, ժամի ու օրակարգային մեկ հարցի մասին: Lorinews.am-ը դեռ երեկ փորձեց ավագանու մի քանի անդամներից պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված արտահեթ նիստ հրավիրելն ու որո՞նք են օրակարգային հարցերը, սակայն ավագանու մի քանի անդամներ պարզապես հրաժարվել են որևէ տեղեկատվություն տալ ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ: Տպավորություն է, թե տեղի է ունենալու ոչ թե շարքային ավագանու նիստ, այլ ԱԱԾ գաղտնի խորհրդակցություն: Մանրամասները՝ [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/841-xist-gaxtni-xorhrdakcutyun-vanadzori-avaganu-nistin.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր