211652_close_icon
views-count4239 դիտում article-date 09:41 23-01-2014

Ծեծկռտուք՝ Վանաձորի N զորամասում. 22-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. lorinews.am

Այսօր՝ հունվարի 23-ին, միջադեպ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Վանաձորի N զորամասում: [url=http://lorinews.am/glxavor-temaner-2/743-ceckrtuq-vanadzori-n-zoramasum-22-amya-txan-canr-vichakov-texapoxvel-e-zinvorakan-hospital.html]Lorinews.am[/url]-ի աղբյուրների փոխանցմամբ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 1992թ-ին ծնված Հայկ Գ.-ն այցելել է զորամաս, որպեսզի տեսակցի այնտեղ ծառայող եղբորը: Դեռևս անհայտ պատճառներով իր և մի քանի զինվորների միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետ արդեն Հայկը դեմքի և գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ամբողջությամբ՝ [url=http://lorinews.am/glxavor-temaner-2/743-ceckrtuq-vanadzori-n-zoramasum-22-amya-txan-canr-vichakov-texapoxvel-e-zinvorakan-hospital.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր