Թևոսիկի եղբոր սպանության գործով հայտնաբերվել է արյան հետքերով Mercedes-ը
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes E 220 մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան նշված վայր է տեղափոխվել և կապարակնքվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչի հանձնարարականով:
Ոստիկանությունը քրեական գործով պարզել և հիմնավորել է, որ Իսրայել Սարգսյանը` Իսո մականվամբ, իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի հարազատ եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ Իսրայել Սարգսյանը 2014 թվականի փետրվարի 1-ին Մ. Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է նրան և նշված ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Կոտայքի մարզում գտնվող Քանաքեռավան գյուղի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը:
Մանրամասները` [url=https://www.youtube.com/watch?v=zFIT7a7cJhs#t=23]այստեղ [/url] տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի