14294 դիտում
14:09 10-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվեց ևս մեկ հոգի
Շաբաթ՝ փետրվարի 8-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Տիգրան Ասատրյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի դատարանը Տ. Ասատրյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրի 2-ամսյա կալանքը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Տ. Ասատրյանը 2 ամսով կալանավորվեց:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Տ. Ասատրյանը ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշված քրեական գործի շրջանակներում է կալանավորվել նաև Իսահակ Սարգսյանը՝ հանրահայտ Իսոն, ով կասկածվում է ոչ թե սպանություն կատարելու կամ պատվիրելու մեջ, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, և տեղեկությունները, որ նա սպանությունը կատարող է կամ պատվիրատուն, այս պահին չեն համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ նյութեր
6731 դիտում
14:09 08-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում
16991 դիտում
22:15 10-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով հայտնաբերվել է արյան հետքերով Mercedes-ը
Այս բաժնից
15421 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35516 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց