743 դիտում
15:23 10-02-2014
Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել ‘Օգնիր Եղբորդ’ հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
16:29 17-03-2017
Մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը
Այս բաժնից
859 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու