211652_close_icon
views-count1018 դիտում article-date 11:46 10-02-2014

Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր