Սոչիի Օլիմպիադայում ավարտվեց բիատլոնի տղամարդկանց 12,5 կմ երկարությամբ հետապնդումը: Ֆրանիսան ներկայացնող Մարտեն ֆուրկադը հաղթանակ տարավ այս ձևում՝ 12,5 կիլոմետրն անցնելով 33 րոպե 48,6 վայրկյանում: Երկրորդ տեղը գրավեց չեխ Օնդրժեյ Մորավեցը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց կրկին ֆրանսիացի Ժան-Գիյոմ Բեատրիկսը:
1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)` 33:48.6
2. Օնդրջեյ Մորավեց (Չեխիա)` 34:02.7 (+14.1)
3. Ժան-Գիյոմ Բեատրիկս (Ֆրանսիա)` 34:12.8 (+24.2)