«Երևան սիթի»-ի հացի տոպրակի մեջ օգտագործված պահպանակ գցած երիտասարդի դատական քննության օրը նշանակվել է
29-ամյա Էմիլ Դոխոյանը, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսևորելով, Տ. Մեծի 10 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ էր դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Հարկ է նկատել, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական առաջին նիստը նշանակվել է փետրվարի 7-ին: