Եմենում ահաբեկչական հարձակման հետևանքով 4 զինվոր է զոհվել: Դեպքի տեղի է ունեցել Շաբվա գավառում, հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Ահաբեկիչները կրակ են արձակել զինծառայողների մեքենայի ուղղությամբ: Ստացված տեղեկությունների համաձայն, զոհվածներից բացի, 3 վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել:
Դեռևս ոչ մի խմբավորում դեպքի պատասխանատվություն չի ստանձնել: