211652_close_icon
views-count5163 դիտում article-date 09:54 05-02-2014

ԱԺ նախկին պատգամավորի` «Ճոյտի», խաղասրահը փակվել է. նա լուրջ վնասներ է կրել

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի՝ Զվարթնոցի մոտ գտնվող խաղասրահը փակվել է: SHAMSHYAN.com-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ինքը` ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Խոսելով պատճառների մասին՝ նա ասաց, որ խաղասրահի լիցենզիայի ժամկետը լրացել էր: «Կառավարության որոշմամբ արգելված է, որ այլ վայրերում կազինո լինի: Լիցենզիան անժամկետ է, պետք է պարզապես ամեն տարի տուրքը վճարեինք, որպեսզի շարունակվեր, բայց քանի որ պետությունը արգելում է այլ վայրերում խաղասրահի շահագործումը, բնական է, որ վճարը չէին էլ ընդունել և փակվեց»,-մանրամասնեց Հակոբ Հակոբյանը և ավելացրեց, որ վճարը հինգ միլիոն դրամ էր: Հարցին, թե այլ վայրում պատրաստվու՞մ է խաղասրահը վերաբացել և այն արդյո՞ք շահավետ էր, թե ոչ, ասաց. «Չէ, դա մեր խելքի բանը չէր: Կարելի է ասել, որ շահավետ էր, բայց դա ոչ բոլորը կարող են աշխատեցնել»: Խոսելով նրանից, թե ինչ վնասներ կրեց խաղասրահի փակվելուց հետո, նա ասաց. «Դե, ամբողջ շենքը դրա համար էինք բացել՝ գումարած սարքավորումները, ձեռք ենք բերել դրա համար: Հիմա դրանք մնացել են և ոչ մեկի էլ պետք չեն: Ո՞վ կգնի, եթե ամբողջ Հայաստանում լիքը նույն ապրանքից է լցված, իսկ աշխատանքից դուրս մնաց տասներկու աշխատող»:

Նմանատիպ նյութեր