211652_close_icon
views-count1017 դիտում article-date 23:56 04-02-2014

Արևմուտքն Ուկրաինային չի ֆինանսավորի

ԱՄՆ-ն և Եվրամիությունը չունեն հստակ ծրագիր Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական UBR կայքը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչիը: Նա նման մեկնաբանություն է տվել այն տեղեկություններին, ըստ որի ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսավորել Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր